ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հայրենական պատերազմում հաղթանակի առթիվ Երևանում հոբելյանական միջոցառումներ կլինեն

Հայրենական պատերազմում հաղթանակի առթիվ Երևանում հոբելյանական միջոցառումներ կլինեն
28.03.2015 | 11:51

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, ներկայացվել են ողջ տարվա ընթացքում իրականացվելիք հոբելյանական միջոցառումները: Ըստ ծրագրի՝ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, Հանրապետության հրապարակում՝ 70 համազարկով հրավառությունով, Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայի հանդիսավոր միջոցառումներին:Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին պետության կողմից կտրամադրվի երաշխավորված բժշկական օգնություն: Նրանք կապահովվեն առողջարանների և հանգստյան տների ուղեգրերով: «Տարվա ընթացքում Երևանում և մարզերում կցուցադրվեն հաղթանակի թեմայով ֆիլմեր, կբեմադրվեն թատերական ներկայացումներ: Զորամասերում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն հանդիպումներ վետերանների մասնակցությամբ, կանցկացվի «Մենք հաղթանակի սերունդներն ենք» ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական մրցույթ»: Կհայտարարվի «Հարգանքի տուրքի միամսյակ», կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների, հուշակոթողների, հուշահամալիրների տարածքներում:

Դիտվել է՝ 2398

Մեկնաբանություններ